Հասարակություն Պատահարներ 

Տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել

analitik.am

Բելառուսի Սմոլեվիչի քաղաքի 36-ամյա բնակիչը ինքնահրկիզման փորձ է արել: Այդ քայլով նա բողոքել է նախագահ Լուկաշենկոյի հակառակորդների նկատմամբ ուժայինների գործողությունների դեմ՝ հայտնում է Euronews-ը:

Ականատեսները հայտնում են, որ մինչև ինքնահրկիզումը տղամարդը կարգախոսներ չի գոռացել: Հրդեհը մարել է ոստիկանության աշխատակիցը: Տուժածը հոսպիտալացվել է 90% այրվածքներով:

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ինքնահրկիզվող քաղաքացին բժշկական հաստատությունում հաշվառման մեջ է, քանի որ բազմիցս խոսել է ինքնասպանության փորձի մասին և այդ առիթով ոստիկանություն է զանգահարել:

Նույն շարքից