Իրավական 

Աղմկահարույց բացահայտում՝ «Մարտի 1»-ի գործում. Սասուն Խաչատրյանը առաջ է քաշում իր ընկերոջ գծագրած վարկածը

analitik.am

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործը թնջուկ է դարձել: Թվում էր, թե լայն հանրության աչքի առջև տեղի ունեցած իրադարձությունները վաղուց պետք է բացահայտված լինեին, 10 զոհերի սպանողները՝ վաղուց բանտարկված, բայց դեռ գործը քննվում է ու քննվում՝ բազում հարցականներ առաջացնելով: Եվ ի՞նչ իրավիճակ ունենք այսօր: Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով մի խումբ նախկին պաշտոնյաներ, այդ թվում և՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ամբաստանվում են, սակայն գործի նկատմամբ չկա հասարակական վստահութուն, և Քոչարյանն էլ ազատության մեջ է:

Դժգոհ են նաև մարտի 1-ի 10 անմեղ զոհերի հարազատները, որոնք հայտարարել են, որ հիասթափված են սպանությունների մասով տարվով գործի քննության որակից ու տեմպերից:

Իսկ որո՞նք են իրավիճակի խորքային պատճառները: Նույնիսկ հայտնի գաղտնալսման մեջ է նկատվում, որ «Մարտի 1»-ի գործի քննության մեջ առանցքային դերակատարություն ունի այսօր արդեն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Նա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատի ներկայացուցիչն է և Հայ ազգային կոնգրեսի հետևորդ, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ընկերը։

Ըստ ամենայնի, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Վահե Գրիգորյանի հետ է պլանավորել, գծագրել է՝ երբ, ում հրավիրել հարցաքննության, ինչ հարցեր տալ, որպեսզի բացահայտվի «Մարտի 1»-ի գործը: Այսինքն՝ Սասուն Խաչատրյանը առաջ է քաշում իր ընկերոջ գծագրած վարկածը ու հենց Գրիգորյանի ցուցումներով էլ մեղադրանք է առաջադրել, օրինակ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և վաղամեռիկ Գևորգ Մհերյանին այն բանի համար, որ վերջիներս հրահանգներ են տվել ՀՀ նախկին ոստիկանապետեր Հայկ Հարությունայնին, Ալիկ Սարգսյանին, որպեսզի պաշտոնեական կեղծիք կատարեն: Թերևս անհնար է պատկերացնել, որ արդարադատության նախարարի տեղակալը կարող է ոստիկանապետին որևէ բան հրահանգել, կամ ՀՀ նախագահի օգնականը՝ առանց Սերժ Սարգսյանի հրահանգի ոստիկանապետին ցուցում տա։ Բայց նախկին դատախազը մեղադրվում է ոչ թե Սերժ Սարգսյանի հրահանգը կատարելու, այլ պաշտոնեական կեղծիքի համար։

Իսկ իրականում ե՛ւ «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ե՛ւ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը ասել են՝ գալիս ենք, բավարարե՛ք մեր պայմանները, սակայն ՀՔԾ-ն չի ընդառաջում՝ թեկուզ նրանց հետո կալանավորելու հեռանկարով: Ավելին, այդ առաջարկը մեր երկում սվիններով ընդունեցին բացառապես «լևոնականները»՝ դարձյալ Վահե Գրիգորյանի ցուցումով։
Ինչու՞. որովհետև երբ այդ նախկին պաշտոնյաները գան, ու հետո էլ «Մարտի 1»-ի գործը չբացահայտվի, ինչը անխուսափելի է, Վահե Գրիգորյան-Սասուն Խաչատրյան զույգի գծած սցենարը կտապալվի։ Իսկ այսօրվա իրավիճակը ձեռնտու է ՀՔԾ-ին, քանի որ կան մեղավորներ, և ՀՀ վարչապետին նրանք ամեն անգամ զեկուցում են, թե «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվում, քանի որ Գևորգ Կոստանյանը, Վահագն Հարությունյանը և այլք հետախուզման մեջ են: Այսպես գործը տանում են դեպի փակուղի՝ հիասթափեցնելով հասարակությանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից