Միջազգային Քաղաքականություն 

Թրամփին քննադատում են Պուտինի հետ «ընկերության» համար

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ իրեն հաճախ են քննադատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ընկերության» համար: Այս մասին նա հայտարարել է Մինեսոտայի նախընտրական հանրահավաքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահի խոսքերով, ինքը չի հասկանում այդպիսի հասարակական արձագանքը Ռուսաստանի նախագահի հետ շփվելու փաստի կապակցությամբ․ «Դրան ես պատասխանում եմ՝ մի՞թե դա վատ է»,-տարակուսանքով ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Միևնույն ժամանակ, Թրամփը հիշեցրել է, որ Մոսկվայի նկատմամբ իր դիրքորոշումը պատմության մեջ ամենակոշտն է:

 

Նույն շարքից