Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն անընդունելի է համարում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշներն անընդունելի է համարել: Այս մասին հայտարարել է ԱՀԿ արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն Մայք Ռայանը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Ըստ Ռայանի, COVID-19-ը չի նահանջում. Ամեն շաբաթ 1,8-2 միլիոն մարդ վարակվում է կորոնավիրուսով, և գրանցվում է 40-50 հազար մահ: Նա այդպիսի թվերը «չափազանց բարձր ցուցանիշ» է անվանել, և, չնայած վարակված քաղաքացիների մահվան տոկոսի նվազմանը, մահացության այդպիսի մակարդակը չի կարող ընդունելի համարվել:

Մասնագետը հավելել է, որ համաշխարհային մասշտաբով մահացության աճն ինտենսիվ չէ, սակայն դրա տակ թաքնված է այն փաստը, որ «որոշ երկրներում տարածաշրջանային մակարդակում դեպքերի զգալի աճ կա»: Նա կանխատեսել է, որ աշխարհը երկար ճանապարհ ունի անցնելու կորոնավիրուսի համաճարակի հետ:

 

Նույն շարքից