Կորոնավիրուս Հասարակություն 

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

analitik.am

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ երկրում սկսվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել նաև ամենախիստ միջոցների ներդրումը՝ մինչև նոր կարանտին․ «Մենք քննարկում ենք ցանկացած տարբերակ: Ես բացարձակապես չեմ ցանկանում երկրորդ արգելափակում, դա ամենավերջին բանն է, ինչը բոլորը ցանկանում են»,-ասել է նա:

Ջոնսոնը նշել է, որ կոշտ միջոցներից խուսափելու միակ միջոցը կանոնների պահպանումն է: Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ բնակչության համար դժվար է երկար ժամանակ պահպանել կանոնները:

 

Նույն շարքից