Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանը վերսկսում է թռիչքները ևս մի քանի երկրների հետ

analitik.am

 

Ռուսաստանը վերսկսում է թռիչքները ևս մի քանի երկրների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սեպտեմբերի 21-ից Բելառուսի (Մինսկ), Ղազախստանի (Նուր-Սուլթան) և Ղրղզստանի (Բիշքեկ) հետ ավիափոխադրումները կվերսկսվեն: Սեպտեմբերի 27-ից՝ Հարավային Կորեայի (Սեուլ) հետ:

Շտաբից ստացված հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպի այս երկրներ թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ։

 

 

Նույն շարքից