Հասարակություն 

Որ դեպքում են ներկում օդանավը, ինչ կլինի եթե չներկեն ու ինչ է արժեցել Նիկոլ Փաշինյանի օդանավը ներկելը. Պարզաբանում է Փաշինյանի նախկին խորհրդականը

 

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին մեկ ամսվա ընթացքում` ՀՀ Կառավարության A-319CJ օդանավը ներկելուց հետո, բազմապիսի լուրեր են տարածվում ներկելու համար վճարված գումարի շուրջ:

Չէի անդրադառնա դրան, եթե մի քանի լրատվամիջոց բազմիցս ինձ դիմած չլինեին, ներկելու արժեքին գնահատական տալու հարցով:

Իսկ նախորդ օրը 5-րդ ալիքի ռեպորտաժում ամեն ինչ իրար խառնած չներկայացվեց: Չգիտեմ ինչ մասնագիտական տրամաբանությամբ նույն թեմայի մեջ շոշափելով նաև այդ օդանավի տեխնիկական վիճակը և վարձակալված օդանավով վարչապետի մեկ տարի առաջ ԱՄՆ կատարած այցը...

Հիմա հերթականությամբ`

  1. Օդանավերը ներկվում են կամ տեխնիկական պահանջներով, կամ օդանավի տարբերանշանները փոխելու պատճառով:

Տեխնիկական պատճառները նախորդ ներկածածկույթի քայքայումն ու վնասվածությունն է, որը զգալիորեն վատթարեցնում է օդանավի աէրոդինմիկան, պատճառ անդիսանում վառելիքի ավելորդ ծախսի, որը կարող է հասնել 8-10% ավելացման:

Էդպիսի դեպքերում նախորդ ներկածածկույթը մաքրում են մինչև մետաղ, հարթեցնում, նոր գրունտև նոր ներկածածկույթ անում:

Արժեքի այլ բաղադրիչ է ներկի տեսակը և որակը:

ԵՍ ՉԳԻՏԵՄ, թե ինչ պատճառներով է թարմացվել օդանավի ներկը:

Ինչպես նաև չգիտեմ, թե ինչ ծավալի ներկարարական աշխատանք է արվել:

Էս հարցերի պատասխանը կրող են տալ միայն տեխսպասարկող ձեռնարկությունն ու կառավարությունը:

  1. 5-րդ ալիքը էպիզոդներ ցուցադրեց, թե վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի` օդանավի տարիքի պատճառով, նրա թռիչքային պիտանելիության վրա պահանջվող զգալի գումարների պահանջին, վարչապետի նախկին խորհրդականը հակադարձել է, որ օդանավը գտնվում է լավ տեխնիկական վիճակում...

Այստեղ հակասություն չկա: Օդանավը կարող է գտնվել թռիչքային պիտանելիության, լավ վիճակում, նրա տեխսպասարկման վրա ավելի թարմ օդանավի ծախսերից ավել ծախս կատարելու պարագայում :

Կա ոչ պրոֆեսիոնալ լրագրողական մոտեցում, կամ ամեն գնով սկանդալ ստեղծելու մեծ ցանկություն:

Ես երբեք չեմ խուսափել առողջ, կառուցողական քննադատությունից:

Հիմա էլ պատրաստում եմ հերթական հաղորդումը:

Բայց ինձ, օդանավ ներկելու կամ անիվներ փոխելու շուրջ խոսակցություններին ներգրավելը ժամանակի և ուշադրության անիմաստ կորուստ է:

Վարչապետի խորհրդականի պաշտոնից իմ հրաժարականի հիմքում դեղին մամուլ ստեղծելու նպատակ չի եղել:

Ես ազատորեն արտահայտվում եմ ավիացիային վերաբերվող բոլոր խնդիրների շուրջ: Բայց միայն իմ մասնագիտական հարթակում:

Ինչը և խորհուրդ կտայի լրագրողներից շատերին:

Դուք լսելի եք, քանի ազնիվ եք»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից