Հասարակություն Տեսանյութեր 

Ով է Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակի ռեժիսորն ու ինչ կապ ունի Սերգեյ Փարաջանովի հետ. 3 փաստ՝ տեսահոլովակի մասին. Մեդիամաքս

analitik.am

 

 

2020 թվականի սեպտեմբերի 18-ին թողարկված Լեդի Գագայի (Lady Gaga) «911» տեսահոլովակը իրարանցում առաջացրեց Հայաստանում:

 

 

Հոլովակի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, իսկ Լեդի Գագան որոշ դրվագներում նմանակում է Սոֆիկո Չիարուլեիին: Կադրերից մեկում կարելի է տեսնել ոստիկանական ժապավենի վրա գրված «Զգուշություն» բառը, որն անգլերեն Caution-ի բառացի թարգմանություն է:

Մեդիամաքսը 3 փաստ է ներկայացնում տեսահոլովակի մասին:

 

Ռեժիսորը

Հոլովակի ռեժիսորը հնդկական ծագում ունեցող Թարսեմ Սինգհն է: Նա տարբեր առիթներով ասել է, որ Սերգեյ Փարաջանովը իր ոգեշնչման աղբյուրներից մեկն է:

Սինգհը մանկությունն անցկացրել է Իրանում, որտեղ աշխատում էր նրա հայրը:

 

Թարսեմ ՍինգհըԹարսեմ Սինգհը

Թարսեմ Սինգհը նկարահանել է R.E.M խմբի Loosing My Religion հանրահայտ երգի հոլովակը, որը 1991 թվականին 6 մրցանակ շահեց MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում:

 

Մասնավորապես, այն ճանաչվեց «Տարվա վիդեո», իսկ Սինգհը մրցանակ ստացավ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում:

Ի դեպ, Loosing My Religion հոլովակում Թարսեմ Սինգհը վերաշարադրել է դրվագներ Անդրեյ Տարկովկսկու «Զոհաբերություն» ֆիլմից:

 

Երգը եւ թեման

Լեդի Գագան ասել է, որ «այս կարճ ֆիլմը շատ անձնական է ինձ համար, քանի որ պատմում է հոգեկան առողջության հետ կապված իմ փորձառության մասին եւ ցույց է տալիս, թե ինչպես կարող են միահյուսվել իրականն ու երեւակայականը եւ կերտել հերոսներ մեր շուրջը եւ մեր ներսում»:

 

 

Լեդի Գագան շնորհակալություն է հայտնել Թարսեմ Սինգհին՝ «25 տարվա վաղեմության գաղափարն ինձ ներկայացնելու համար»:

Երգչուհին ասել է, որ տեսահոլովակը «ցավի պոեզիա» է:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից