Տնտեսություն 

Առաջիկայում ձկնաբուծարանները և ջերմոցային տնտեսությունները կթանկացնեն իրենց արտադրանքը

Երեկ Ազգային ժողովը որոշեց, որ այսուհետ Արարատյան դաշտի տնտեսվարողները դրենաժային համակարգից օգտվելուց պետք է վճարեն՝ այն դեպքում, երբ դա նախկինում անվճար էր: Սա ենթադրում է, որ առաջիկայում ձկնաբուծարանները և ջերմոցային տնտեսությունները պետք է թանկացնեն իրենց արտադրանքը և ինչպես նշեց Ջրային պետական կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը. տնտեսվարողների հետ թանկացման չափը կքննարկեն՝ որոշումներն ընդունելուց հետո: Ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ նույնպես սպասեք թանկացումների:

Վահագն Վարագյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից