Կորոնավիրուս Հասարակություն 

Չինաստանին մեղադրում են կորոնավիրուսը տարածելու մեջ

analitik.am

 

Չինաստանում ԱՄՆ պաշտոնաթող դեսպան Տերի Բրանստեդը մեղադրել է Չինաստանին կորոնավիրուսն աշխարհով մեկ տարածելու մեջ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով CNN-ին:

«Կորոնավիրուսը հնարավոր էր պահել Ուհանի ներսում, բայց արդյունքում այն ​​վերածվեց համաշխարհային համաճարակի»,-ասել է դիվանագետը:

Նա հիշեցրել է, որ չինական համակարգը թաքցրել է տեղեկատվությունը կատարվածի մասին և նույնիսկ պատժել է վիրուսի բռնկման մասին բարձրաձայնող բժիշկներին:

Նրա խոսքերով, հենց Պեկինն է մեղավոր ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վատթարացման համար:

Պաշտոնը թողնելու մասին Բանստեդը հայտարարել է սեպտեմբերի 14-ին: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականից:

 

Նույն շարքից