Հասարակություն 

Չինաստանում ուսուցիչը սխալ պատասխանի համար ծեծելով սպանել է աշակերտին

analitik.am

 

Չինաստանի Սիչուան նահանգում մաթեմատիկայի ուսուցիչը ծեծի է ենթարկել աշակերտներից մեկին՝ իր հարցերին երկու անգամ սխալ պատասխանելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Oriental Daily-ին:

Հաղորդվում է, որ այդ օրը՝ սեպտեմբերի 10-ին, Չինաստանում նշվել է Ուսուցչի օրը, և 10 տարեկան աղջիկը ծաղիկներով այցելել է դպրոց՝ շնորհավորելու իր ուսուցիչներին, այդ թվում՝ մաթեմատիկայի ուսուցչին:

Նշվում է, որ աղջիկը չի կարողացել պատասխանել երկու հարցի և ուսուցիչը որպես պատիժ սկսել է քաշել նրա ականջները և հարվածել գլխին: Նույն դասարանում սովորող իր քրոջ խոսքերով, պատժից հետո իր քույրը չի կարողացել ոտքի կանգնել: Նա կարողացել է վերադառնալ իր տեղը միայն դասընկերների օգնությամբ:

Գրեթե երեք ժամ անց ուսուցիչը զանգահարել է աղջկա տատիկին և խնդրել գալ դպրոց: Հասնելով դպրոց՝ տարեց կինը տեսել է, որ թոռնուհին չի կարողանում խոսել և բացել աչքերը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:

 

Նույն շարքից