Միջազգային Քաղաքականություն 

Խփելու ենք․ Իրանը հայտնել է, թե ումից է վրեժ լուծելու գեներալ Սուլեյմանիի սպանության համար

analitik.am

 

Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի համար վրեժխնդրության թիրախը միայն նրանք են, ովքեր մասնակցել են նրա սպանությանը։ Այս մասին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հուսեյն Սալամին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն մեղադրում է Իրանի իշխանություններին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսին վերացնելու հնարավորությունը դիտարկելու համար՝ ի պատասխան իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության:

«Պարոն Թրամփ, վրեժխնդրությունը մեր լեգենդար գեներալի համար իրական է և լուրջ: Կարծում եք, որ մեր եղբոր և նահատակի արյան համար մենք հարված կհասցնե՞նք Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործող կին դեսպանին: Մենք հարված կհասցնենք նրանց, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել են այս լեգենդար մարդու սպանությանը»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին, Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում ամերիկյան ուժերի ավիահարվածներից։

 

Նույն շարքից