Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 49 հազար նոր դեպք

analitik.am

 

Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 49,5 հազարով, ևս 937 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ տվյալների՝ անցած մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 49 522 նոր դեպք, մահացել է 937 պացիենտ:

Մեկ օր առաջ այս ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 44,360 և 870:

Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 6,7 միլիոն դեպք և 19 8603 մահ, ապաքինվել է ավելի քան 2,5 միլիոն մարդ:

 

Նույն շարքից