Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսով վարակված կինը մասնակցել է թոռան հարսանիքին և մահացել

analitik.am

 

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված կինը մահացել է թոռան հարսանիքին մասնակցելուց մի քանի օր անց։ Այս մասին հայտնում է The Sun-ը:

Նորապսակները տատիկի հետ համատեղ լուսանկար են հրապարակել համացանցում և քննադատության արժանացել օգտատերերի կողմից՝ շրջապատող մարդկանց առողջության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի համար:

Հարսնացուն ի պաշտպանություն գրել է, որ «տատիկը հյուրերից հեռու է կանգնած եղել, իսկ հրապարակված լուսանկարը միակն է, որտեղ նրանք միասին են»:

Հարսնացուն չի նշել տարեց կնոջ մահվան պատճառը, այնուամենայնիվ, բոլորը, ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, պահանջել են ինքնամեկուսանալ՝ վիրուսի տարածումից խուսափելու համար, նշվում է հոդվածում:

 

 

 

Նույն շարքից