Ռազմական 

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

analitik.am

 

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել են զինված ուժերի դեսանտագրոհային, հատուկ նշանակության, հետախուզական ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարների, ինչպես նաև հատուկ հրահանգիչների մասնագիտական հավաքները: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Հավաքների ընթացքում անցկացվել են գործնական հատուկ մասնագիտական պարապմունքներ, տարբեր զինատեսակների կիրառմամբ հրաձգային վարժություններ:

Հավաքների ամփոփմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:

Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը, կարևորելով հատուկ նշանակության ստորաբաժանումների դերակատարումը զինված ուժերում, բարձր են գնահատել հավաքների արդյունքները:

Հավաքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք զինծառայողներ խրախուսվել են արժեքավոր նվերներով և պատվոգրերով»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Նույն շարքից