Հասարակություն Միջազգային 

Ինչ է պատմել Ալեքսեյ Նավալնին թունավորումից հետո

analitik.am

Ռուս ընդդամադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ի իր էջում պատմել է , թե ինչպես է ընթանում վերականգնումը թունավորումից հետո։

«Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում իմ վերականգնումը: Սա արդեն պարզ ճանապարհ է, թեև ոչ  կարճ: Բոլորովին վերջերս ես չէի ճանաչում մարդկանց և չէի հասկանում ինչպես խոսել: Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ և ասում՝ Ալեքսեյ, ես գրատախտակ եմ  բերել , արի  հասկանանք, թե ինչ բառ գրենք։ Սա ինձ հուսահատության էր  մղում , քանի որ չնայած ես արդեն իսկ հասկանում էի, թե ինչ է ուզում բժիշկը, բայց ես չէի հասկանում, թե որտեղից կարող եմ այդ բառերը գտնել, ինչպես են դրանք հայտնվում գլխում։ Այս ամենը միանշանակ անհասկանալի էր: Այնուամենայնիվ, ես նույնպես չգիտեի, թե ինչպես արտահայտեի  իմ հուսահատությունը։

Հիմա ես մի տղա եմ, որի ոտքերը ցնցվում են աստիճաններով բարձրանալիս, բայց նա մտածում է. « O՜h, սա աստիճան է և դրանով  բարձրանում են, իսկ նախկինում ես պարզապես կարող էի կանգնած նայել » :

Այնպես որ, դեռ շատ խնդիրներ կան լուծելու, բայց Բեռլինի «Շարիտե» համալսարանական հիվանդանոցի զարմանալի բժիշկները լուծել են հիմնական խնդիրը: Նրանք ինձ «տեխնիկապես կենդանի մարդուց» վերածեցին մեկի, ով բոլոր հնարավորություններն ունի դառնալու  հասարակության լիարժեք անդամ, մի մարդ, ով կարող է արագորեն անցնել Ինստագրամի էջերն ու  հասկանալ , թե որտեղ կարելի է  լայքեր դնել»:

Նույն շարքից