Հասարակություն 

ԱՄՆ-ում կինը հրաժարվել է դիմակ կրել և մնացել է սոված

ԱՄՆ-ում արագ սննդի կետի հաճախորդը բարձրացել է վաճառասեղանի վրա և սպառնացել է, որ կվնասի աշխատակիցներiն, եթե իրեն ուտելիք չվաճառեն:  Այս մասին հայտնում է NY Post-ը: Կնոջը  դիմակ չկրելու պատճառով, արագ սննդի կետի աշխատակիցները  հրաժարվել են սպասարկել: ԱՄՆ-ում , կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, մարդաշատ վայրերում դիմակ կրելը պարտադիր է:

« Ես ահավոր սոված եմ, ինձ ուտելիք տվեք: Կարտոֆիլի խյուս և սոուս»,- գոռացել է վաճառասեղանին բարձրացած կինը:

Իսկ արագ սննդի կետի աշխատակիցը բացատրել է, որ  դիմակ չկրող հաճախորդին սպասարկելու համար իրեն աշխատանքից կազատեն:

Զայրացած կինը ոտքով հրել է գովազդային վահանակը, արագ սննդի կետն անվանել զզվելի վայր ու հեռացել:

Տեսանյութն այստեղ

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից