Պատահարներ Քաղաքականություն 

Ազատության հրապարակում պատռեցին ԼԳԲՏ համայնքի դրոշը

Ինչպես հայտնել էինք, «Միասնական Հայաստան» ազգային շարժումը հանրահավաք էր իրականացնում Ազատության հրապարակում՝ պահանջելով իշխանության հրաժարականը՝ Հեռացնենք Նիկոլին կարգախոսով։

Հանրահավաքի մասնակիցները պատասրաստում էին այրել ԼԳԲՏ համայնքի դրոշը, սակայն ոստիկանների հորդորից հետո որոշեցին պատռել, քանի որ քամի է և հնարավոր է տուժեն մարդիկ։

Ոստիկանների հորդորից հետո հանրահավաքի մասնակիցները պատռեցին դրոշը։

«Ես խորապես համոզված եմ, որ հայոց սուրբ հողում տեղ չունեն այլասերված մշակույթները, իսկ ԼԳԲՏ ներկայացուցիչները մեր իշխանության ժամանակ 24 ժամվա ընթացքում լքելու են Հայաստանի սուրբ հողը»,- իր ելույթում ասաց  «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը։

  •  
  •  
  •  
  • 8
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    9
    Shares

Նույն շարքից