Միջազգային Քաղաքականություն 

«Siktir git, Mr. Erdogan». Թուրքիան կանչել է Հունաստանի դեսպանին՝ թերթում հրապարակված կոպիտ արտահայտության պատճառով

Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Հունաստանի դեսպանին`հունական թերթի վիրավորական վերնագրի պատճառով, որը վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Այդ մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ հղում անելով Hurriyet-ին:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ իր գերատեսչությունը կոշտ է պատասխանել Հունաստանի դեսպան Միխայել-Քրիստոս Դիամեսիսին` Էրդողանի մասին հունական «Ժողովրդավարություն» թերթում գռեհիկ վերնագրի համար:

Չավուշօղլուն նշել է, որ երկու երկրների լրատվամիջոցների համար էլ բնականոն է  միմյանց քաղաքական գործիչներին քննադատելը, երբեմն կոշտ, բայց մամուլի ազատությունը չի նշանակում վիրավորանքի ազատություն:

Հունական թերթի խորագիրը գրված է թուրքերեն՝ Siktir git, Mr. Erdogan: Նշենք, որ այս վերնագրով հոդված տպագրած թերթը, ըստ Վիքիպեդիայի տեղեկատվության, տաբլոիդ է և չունի զգալի տպաքանակ:

Թուրքական որոշ լրատվամիջոցներ ռետուշել են թերթի սկանդալային վերնագրի մի մասը՝ ցուցարելով առաջին էջի պատկերը:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից