Ռազմական Քաղաքականություն 

Ախալքալաքում ռազմական ուսումնական կենտրոն է բացվել

analitik.am

Այսօր` սեպտեմբերի 19-ին,Ախալքալաքի նախկին թիվ 62 ռազմաբազայի տարածքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կառուցված նախնական պատրաստվածության ռազմական ուսումնական կենտրոն է բացվել։ Կենտրոնի շինարարությունը մեկնարկել էր 2014 թվականին։ Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն։

Ախալքալաքի ռազմաբազան 200 տարվա պատմություն ունի։ Խորհրդային ռազմակայանը Ախալքալաքում փակվել է 2007-ին: Այն միշտ ունեցել է սոցիալ-տնտեսական ուղղվածություն, քանի որ տեղի բնակիչների մեծ մասը աշխատանք ու ներգրավվածություն են ունեցել ռազմաբազայում:

Մարտական ​​պատրաստության նոր կենտրոնը կկարողանա միաժամանակ ընդունել 800 նորակոչիկ՝ պայմանագրային զինծառայողներ և պարտադիր զինվորական ծառայության զորակոչիկներ: Սկզբնական մարտական ​​պատրաստության դասընթացի տևողությունը 10 շաբաթ է:

Առաջին անգամ Ախալքալաքում հիմնական մարտական ​​պատրաստության (BCT) դասընթացներում ընդգրկված նորակոչիկներին կվճարվի 500 լարի աշխատավարձ:

Նույն շարքից