Առողջապահություն Կորոնավիրուս 

ՌԴ գլխավոր ինֆեկցիոնիստը Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք չի կանխատեսում

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարարության  գլխավոր վարակաբան Վլադիմիր Չուլանովը  երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիք չի կանխատեսում : Հավանաբար, աշնանը դեպքերի միայն մի փոքր աճ տեղի կունենա,- ՏԱՍՍ գործակալությանը  հայտնել է մասնագետը:

«Մենք սպասում ենք , որ սա կլինի ոչ թե երկրորդ ալիքը, այլ դեպքերի  ցուցանիշի փոքր աճ: Երկրորդ ալիքի մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ առաջին ալիքը լիովին ավարտվի, մենք այդ առաջին ալիքից հետո դեռ տեսնում ենք դեպքերի միայն նվազում », – պարզաբանել է գլխավոր վարակաբանը:

Ըստ նրա ՝ ճիշտ կլինի  խոսել դեպքերի թվի որոշակի աճի մասին ՝ սեզոնայնությամբ պայմանավորված:Եվ մասնագետը կանխատեսում է Ռուսաստանում վարակակիրների թվի աճ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Հիշեցնենք, հինգշաբթի օրը ՌԴ Առողջապահության նախարար  Միխայիլ Մուրաշկոն,խոսելով վիրուսի  երկրորդ ալիքի հավանականության մասին , ասել էր, որ համաճարակային իրավիճակը  կախված կլինի յուրաքանչյուր անհատի հակահամաճարակային կանոնների  պահպանումից:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից