Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում կորոնավիրուսից 2 պացիենտ է մահացել․ մանրամասներ՝ ԱՆ-ից

analitik.am

Հայաստանում նախորդ օրը կորոնավիրուսից 2 պացիենտ է մահացել։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 76 և 66 տարեկան տղամարդիկ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 287 է:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

Մահերի ընդհանուր թիվը հասել է 926-ի։

Նույն շարքից