Գլխավոր Հասարակություն 

Մահացել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, բժիշկ Նորայր Դավիդյանցը

«Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը:

Նա 70 տարեկան էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում Նորայր Դավիդյանցի հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ»,- տեղեկացնում է ԵՊԲՀ-ի խոսնակ Շուշան Դանիելյանը:

1973-1995 թթ. եղել է Երևանի թիվ 6 կլինիկական հիվանդանոցի այրվածքային բաժանմունք՝ վիրաբույժ, 1982 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ այրվածքային վիրաբուժության գծով, 1985-1991 թթ. ՝ Մանկական այրվածքաբանության բաժանմունքի վարիչ, 1991-1995 թթ. ՝ Այրվածքների կենտրոնի ղեկավար, 1995-2003 թթ. ՝ ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքային գիտական կենտրոնի ղեկավար։ 1996 թվականին այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Նյու Յորքի Կոռնելի անվան համալսարանում։ 1996 թվականին ղեկավարել է ՀՀ ԳԱԱ «Ծանր այրվածքների բուժումը» գիտական թեման։

2003 -2007 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից