Կորոնավիրուս Հասարակություն 

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք

analitik.am

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, ևս 13 վարակված առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում անելով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3502 դեպք, վարակվածներից 1494-ն առողջացել է, 19-ը՝ մահացել:

5014 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  30 991 775 է, մահացել է 961 463 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Նույն շարքից