Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր. Նիկոլին բզեք, որ լրջագույնս հակադարձի Ալիևին

analitik.am

Ալիևի հոխորտանքները, մեղադրանքներն ու սպառնալիքները անպատասխան մնալ չեն կարող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Եւ խնդիրը միայն լեզվակռվում վրա մնալը չէ։

Այն շատ ավելի խորն է. եթե պատերազմն անխուսափելի է, ապա, ի հավելումն այլ բազմաթիվ խնդիրների, Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր։

Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին։

Հ.Գ. Դե, Ալիեւի «դուշանբեյան» բացահայտումները ինձ համար գաղտնիք չէին։ 2 տարի խոսում ենք այդ մասին։ Դրա պատասխանն էլ տալու Նիկոլը շուտով, բայց արդեն հայ ժողովրդին»,- գրել է նա։

Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բացասաբար է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը եւ կարծում է, որ դրանք իրականում դադարել են:

«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ՝ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ... Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- ասել է Ալիեւը:

Ադրբեջանի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը խախտել է բանակցային գործընթացը։

Նույն շարքից