Հասարակություն Պատահարներ 

Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ոստիկանության Գավառի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով, Գավառի ոստիկանները՝ ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ՝ մարզի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, մոտ 40 գլուխ ոչխար գողանալիս բռնել և ոստիկանության Գավառի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բերման ենթարկվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 26-ամյա Վահե Ն.-ն, 63-ամյա Գառնիկ Ն.-ն և 20-ամյա Լևոն Ջ.-ն:

Պարզվել է, որ Գավառի ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և նրանք Կարմիր գյուղին հարակից «Դուրան» կոչվող հանդամասից պատրաստվել էին գողանալ Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 47-ամյա Արսեն Մարգարյանին պատկանող 40 գլուխ ոչխարը:

Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից