Միջազգային Քաղաքականություն 

Բելառուսում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 400 մարդ է ձերբակալվել

analitik.am

Սեպտեմբերի 19-ին Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների ընդհանուր թիվը 430 է, որից 415-ը ձերբակալվել են Մինսկում:

Այս մասին տեղեկացնում է Բելառուսի ներքին գործերի նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Շաբաթ օրը Մինսկում անցկացվել է «կանանց քայլերթ», որն ուղեկցվել է բազմաթիվ ձերբակալություններով:

«Ամբողջ երկրում բերման է ենթարկվել 430 մարդ, Մինսկում ՝ 415: Նրանցից 385-ը ազատ են արձակվել»,-ասված է  հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանրապետության ողջ տարածքում անցկացվող 11 բողոքի ակցիաների մասնակիցների ընդհանուր թիվը չի գերազանցել 900 մարդը:

Նույն շարքից