Առողջապահություն Գլխավոր Հասարակություն 

Հայտնի է թե որ ընկերության սննդից են օգտվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորված պացիենտներն ու բուժաշխատողները

analitik.am

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնում է, որ 19:40-ի դրությամբ սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է։ Տեղեկացնենք,որ սննդային թունավորումը (հարցականով) վերաբերում էր 33 հոգու, որից 25-ը բուժանձնակազմից, իսկ 8-ը` պացիենտ։

«Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։

Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար»,- գրում է խոսնակը։

Analitik.am-ի հետ զրույցում ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ բոլորը թունավորվել են բկ-ի տարածքում գործող «Արտ-Լանչ»-ի ճաշարանի սննդից:

Նույն շարքից