Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. Այն արդեն ուժի մեջ է մտել

analitik.am

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի n 1884-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1.2019 թվականի դեկտեմբերի 11-ի Հայաստանի Հանրապետության վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 27-ի N 449-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1884-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Մ. Բադալյան - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Գալոյան - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերով.

2) «Հ. Ավետիսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքաբանական փորձաքննության բաժնի պետ» բառերը փոխարինել «Ս. Մամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքաբանական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.

3) «Հ. Ղազանչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրավաբանական վարչության իրավական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր իրավախորհրդատու» բառերը փոխարինել «Մ. Մարկոսյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական» բառերով.

4) «Ա. Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) բառերը փոխարինել «Հ. Մովսիսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից