Տեսանյութեր Քաղաքականություն 

Բա Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դուք բոլորդ վարչապետ եք, ինչո՞ւ ձեռքով չի բարևել, հարցազրույց տվել. Վիտալի Բալասանյանը՝ լրագրողներին

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը եզակիներից է, որ ամեն օր լայվ է անում Ֆեյսբուքում, դա անընդունելի է երկրի առաջին դեմքի համար, միանշանակ խայտառակություն է: Դա շատ վտանգավոր է նախ իր համար՝ որպես անձ, որպես հայ, որպես վարչապետ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վիտալի Բալասանյանը:

Դիտարկմանը, որ նա իրեն որպես ժողովրդական վարչապետ է համարում, Բալասանյանը պատասխանեց, որ ամեն օր տարբեր խմբեր բողոքի ակցիաներ են անում. «Բոլորը վարչապետներ են չէ՞, բացի ինձանից, ես Արցախի Հանրապետությունում եմ ապրում:

Դուք բոլորդ վարչապետեր եք:

Այսօր տեսե՞լ եք Նիկոլ Փաշինյանին, բարևե՞լ է ձեզ ձեռքով, հարցազրույց տվե՞լ է: Բա դուք վարչապետ չե՞ք բոլորդ, ձեզ չի հայտարարե՞լ, որ դուք վարչապետ եք:

Հիմա ես կարող եմ բոլորիդ հարցնել՝ տիկնայք ու պարոնայք վարչապետեր, ինչ կա Հայաստանում: Դա ինձ չէ վերաբերում, ձեզ է վերաբերում»:

Նույն շարքից