Գլխավոր Տեսանյութեր 

Դե բա ինքն իրեն հո չի մեղադրելու. Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին

analitik.am

 

Անկախությունը մարդու հոգուց է սկսվում, ոչ թե միայն սահմանից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով այս պահին Եռաբլուրում է:

Հարցին, թե ինչպես ինքը կմեկնաբանի Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե բանակցությունները տապալված են, նախարարն ասաց. «Եթե չի բանակցում, ուրեմն իր համար գոյություն չունեն»:

Դիտարկմանը, որ Ալիևը հայկական կողմին է մեղադրում բանակցությունների տապալման համար, Տոնոյանն ասաց, դե բա ինքն իրեն հո չի մեղադրելու:

Տոնոյանը հորդորեց անհոգ լինել. «Մենք ուժեղ ենք, տոկուն ենք, միայն հաղթանակներ ենք ունենալու»:

Նույն շարքից