Իրավական Տեսանյութեր 

ԱԱԾ տնօրենը՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի, Արթուր Վանեցյանի գործերի մասին

analitik.am

 

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործից մաս է անջատվել, որը գտնվում է դատարանում, այլևս նախաքննական մարմնի տիրույթում չէ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

«Ինչ վերաբերում է ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործին (այստեղ շոշափվում է Գագիկ Ծառուկյանի անունը), ապա այն շատ մեծ ծավալներով քննվում է, կան մի քանի տասնյակ մեղադրյալներ:

Առաջիկայում գործը կարող է ուղարկվել դատարան, ուղղակի այսպիսի քրեական գործերի առանձնահատկությունն այն է, որ դրանցից անընդհատ նոր քրեական գործեր են հարուցվում, լինում են նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դառնում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է հենց ԱԱԾ-ն քննում Գագիկ Ծառուկյանի գործը, ոչ թե՝ ՀՔԾ-ն, Քյարամյանը նշեց, որ դատախազությունն իրավասություն ունի ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից և փոխանցել այլ նախքննական մարմին. «Այս հարցի վերաբերյալ ունենք նաև դատարանի որոշում, դատարանն օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ սույն քրեական գործը քննում է ԱԱԾ-ն: Այն հավելյալ ճնշման գործիք չէ»:

Այն հարցին, թե երբ նորություններ կլինեն հայտնի գաղտնալսման գործից, Քյարամյանն ասաց, որ հարցը պետք է ուղղել ՔԿ-ին:

 

Նույն շարքից