Հասարակություն Տեսանյութեր 

Տիգրան Մեծն ասել է, որ պետք է շտապենք, բայց դանդաղ. Սասուն Միքայելյան

analitik.am

 

Բնական է, որ մենք խաղաղասիրության կողմից պետք է լինենք, վարչապետը ճիշտ ա ասում: Տիգրան Մեծն ասել է, որ պետք է շտապենք, բայց դանդաղ: Հիմա մենք պետք է խաղաղություն գոռանք ու պատրաստ լինենք դրան, հակառակ դեպքում խաղաղություն երբեք չի լինի: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սասուն Միքայելյանը:

Իսկ եթե հակառակորդը խոսում է բացառապես ուժի լեզվով. «Պետք է ուժեղանաս, ուժի դեմ ուժ պետք է լինի»,-ասաց Միքայելյանը:

Միքայելյանը խոսեց նաև նախագծի մասին, որով Հայաստանից դուրս գտնվող ու բանակում չծառայած քաղաքացիները կկարողանան գումար վճարել ու ազատվել քրեական հետապնդումից. «Նրանք երբեք չեն գա Հայաստան, ավելի լավ չի լինի՞ այդ գումարը վերցնել բանակի համար: Ես ճիշտ եմ համարում դա»:

ԱԺ պատգամավորը համաձայն չէ, որ այդկերպ դասալքությունը դառնում է բիզնես. «Պետություններ կան, որ մարդիկ գումար են մուծում ու չեն ծառայում, դա դասալքություն չէ: Վաղը եթե պատերազմ սկսի, նրանք էլ կգան ու կմասնակցեն՝ անկախ ծառայած-չծառայած լինելուց:

Պետք է ժամկետ տրվի, որ կոնկրետ ժամկետում Հայաստանից բացակայածները գումար վճարեն ու ազատվեն քրեական հետապնդումից, բայց դրանից հետո այլևս նման բան չպետք է անել: Բայց այսօր կան նաև շատ մարդիկ, ովքեր ուզում են գան ծառայեն»:

Նույն շարքից