Հասարակություն Տեսանյութեր 

Տաքսու վարորդը պետք է կարողանա հաճախորդի դեմքին նայելով հասկանա, թե որ երաժշտությունը հաճելի կլինի նրան. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

 

Սովորելը յուրաքանչյուր մարդու համար պետք է դառնա ապրելակերպ: Այս մասին Հայաստանի՝ մինչև 2050 թ․ վերափոխման ռազմավարությունը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրինակ տաքսու վարորդը պետք է սովորի մարդու դեմքին նայելով հասկանա, թե որ երաժշտությունը հաճելի կլինի իր հաճախորդին, կամ կարելի է հարցնել:

Տաքսու վարորդը պետք է իմանա, եթե ուղևորին տեղափոխում է ծխելով, հաճախորդը մյուս անգամ կխուսափի իր ծառայություններից օգտվելուց: Տաքսու վարորդն էլ կասի, թե առավոտից իրիկուն չարչարվում է, բայց արդյունք կա: Դրա պատճառն այն է, որ նա չի սովորում իր աշխատանքի մեջ: Միայն կրթությունը կօգնի հասկանալ իր պրոբլեմը»:

Ամեն դեպքում, Փաշինյանի խոսքերով, պետությունն էլ պետք է հասկանա իր անելիքը տաքսու վարորդին օգնելու համար:

 

 

 

Նույն շարքից