Բարի օր Քաղաքականություն 

Մնալու ենք որպես ազգ և պետություն, ինչքան էլ դա տհաճ լինի օտարերկրյա գործակալական ցանցերին. Անի Հովհաննիսյան

analitik.am

Շնորհավոր անկախության օր

Մաղթում եմ հասունություն, լրջություն և պատասխանատվության զգացում ապագա սերունդների հանդեպ։ Մենք իրավունք չունենք վտանգել հայ երեխաների ապագան, իրավունք չունենք անտարբեր լինել այն գործընթացների նկատմամբ, որոնք վնասակար և կործանարար են ինչպես երեխաների, այնպես էլ մեր 29-ամյա անկախության համար։

Մենք պատասխանատու ենք սերունդների առջև, այսօրվա մեր քայլերից է կախված Հայաստան անկախ պետության ապագան և հայ ազգի հետագա կյանքի որակն։ Ինչքան էլ դժվար լինի, մենք մնալու ենք թե որպես ազգ, թե որպես անկախ պետություն, ինչքան էլ դա տհաճ լինի օտարերկրյա գործակալական ցանցերին և մեր թշնամի պետություններին։

Շարունակելու եմ իմ եռանդը ներդնել իմ հայրենիքում այնքան ժամանակ, ինչքան դրա կարիքը կլինի, մնալու եմ ամուր ու անկոտրում։ Շնորհավոր, իմ Հայաստան։

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից