Հասարակություն 

Ես այլևս չեմ ատում Լեդի Գագային․ Լեդի Գագան՝ հայտնի լինելու պատճառով ունեցած ապրումների մասին

analitik.am

 

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան, CBS News-ին տված հարցազրույցում, պատմել է ինքնասպանության իր մտքերի և հայտնի լինելու պատճառով ապրած հոգեկան տրավմայի մասին:

34-ամյա երգչուհու խոսքերով, ինքն ամեն օր մտածել է ինքնասպանության մասին այն բանից հետո, երբ հայտնիությունն ու փառքն ազդել են իր հոգեկան առողջության վրա: Հարցազրույցի ընթացքում երգչուհին ցույց է տվել իր սիրելի դաշնամուրը, որի օգնությամբ գրել է բազմաթիվ երգեր: Այնուամենայնիվ, նա եկել է այն եզրակացության, որ երաժշտական ​​գործիքը փչացրել է իր կյանքը, քանի որ հենց նա է ստեղծել՝ Լեդի Գագային:

«Ես լիովին հիասթափված էի ինձանից, ես ատում էի հայտնի լինելը: Ես ատում էի աստղ լինելը: Ես ինձ ուժասպառ եղած էի զգում»,-հիշել է երգչուհին:

Նրա խոսքերով, դեպրեսիայից դուրս գալ օգնել է իր վերջին «Chromatica» ալբոմը․ «Ես այլեւս չեմ ատում Լեդի Գագային: Ես գտա ինձ կրկին սիրելու միջոցը, նույնիսկ այն ժամանակ, երբ կարծում էի, որ դա երբեք չի պատահի», - խոստովանել է աստղը:

Բացի այդ, Լեդի Գագան նշել է, որ իրեն օգնել է երգչուհի Արիանա Գրանդեի հետ ընկերությունը, ում հետ նա ձայնագրել է «Rain on me» երգը:

 

Նույն շարքից