Քաղաքականություն 

Տիխանովսկայան Պուտինին իմաստուն առաջնորդ է անվանել

analitik.am

 

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իմաստուն առաջնորդ է անվանել: Այս մասին նա հայտարարել է RBC-ին տված հարցազրույցում:

Տիխանովսկայան նշել է, որ մի քանի ամիս առաջ Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդել է, թե Կրեմլը ղեկավարում է ընդդիմությունը: Այժմ նա պնդում է, որ իր կառավարության հակառակորդները փող են ստանում ԱՄՆ-ից և վերահսկվում են Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի կողմից:

«Հասկանում եք, ի վերջո, Վլադիմիր Պուտինն իմաստուն առաջնորդ է: Նա հասկանում է, որ այն ամենը, ինչ ասվում է, դա մեկ մարդու ֆանտազիա է: Եվ նա հասկանում է, որ մենք միշտ ասել ենք՝ բաց ենք երկխոսության համար»,-ասել է Տիխանովսկայան:

 

Նույն շարքից