Սպորտ 

Սուարեսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել

Լուիս Սուարեսը լքում է «Բարսելոնան», 33-ամյա հարձակվողն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել ակումբի հետ պայմանագիրը խզելու վերաբերյալ:

Կատալոնական գրանդը ուրուգվայցուն բաց է թողնում անվճար, վերջինս էլ իր հերթին հրաժարվում է աշխատավարձի մի մասից, որը նախատեսված է պայմանագրով վերջին տարվա համար:

Սուարեսը «Բարսայի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից, մասնակցել է 283 խաղի, դարձել 198 գոլի հեղինակ, 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հաղթել է Իսպանիայի գավաթում, 2015 թվականին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից