Միջազգային Քաղաքականություն 

Շուտով բոլորը կտեսնեն․ Պուտինի տեսաուղերձն ուղարկվել է ՄԱԿ

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի մասնակիցներին ուղղված տեսաուղերձն արդեն ուղարկվել է համապատասխան կազմակերպությանը։ Լրագրողների հետ զրույցում ասել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի 75-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթը տեղի կունենա Նյու Յորքում՝ սեպտեմբերի 22-29-ը:

«Ուրբաթ օրը ձայնագրվել է նախագահ Պուտինի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի համար: Գիտեք, որ այս տարի պետությունների ղեկավարների ճնշող մեծամասնությունը ելույթ կունենա այս տարբերակով: Համապատասխան տեսաուղերձն արդեն ուղարկվել է Նյու Յորք»,-ասել է Պեսկովը:

 

Նույն շարքից