Կորոնավիրուս Հասարակություն 

Շրի Լանկայի դեսպանը ցանկանում է պատվաստվել COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութով

 

ՌԴ-ում Շրի Լանկայի դեսպան Միխալգալանդե Դուրագե Լամավանսան մտադիր է առաջիկայում պատվաստվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Շատ մոտ ապագայում, ես պատրաստ եմ պատվաստվել «Спутник V» պատվաստանյութով, երբ վերադառնամ Շրի Լանկայից: Պատվաստանյութն այժմ անցնում է փորձարկման երրորդ փուլ, և ես ուրախ կլինեմ մասնակցել դրան»,-ասել է դեսպանը:

«Որպես բժիշկ՝ ուզում եմ ավելացնել, որ չնայած վերջին ժամանակահատվածում մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման մի փոքր նվազում է գրանցվել, համաշխարհային հանրությունը պետք է շարունակի զգոն լինել և միավորել ուժերն՝ ապահովելու այս նոր վիրուսի լիակատար վերահսկողությունը»,-ասել է նա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից