Կորոնավիրուս Հասարակություն 

Եվս մեկ երկիր նախատեսում է վերսկսել միջազգային թռիչքները

analitik.am

 

Կոլումբիայի իշխանությունները պլանավորում են վերսկսել միջազգային թռիչքները սեպտեմբերի 21-ից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Lonely Planet»-ին:

Միևնույն ժամանակ ենթադրվում է, որ առայժմ փակ են մնալու երկրի ծովային և ցամաքային սահմանները:

Երկրի տրանսպորտի նախարար Անժելա Մարիա Օրոսկոն հայտարարել է, որ առաջին չվերթները կմիացնեն Կոլումբիայի քաղաքներն ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Դոմինիկյան Հանրապետության, Բրազիլիայի, Էկվադորի, Բոլիվիայի և Գվատեմալայի հետ:

Ուղևորները ժամանելուն պես պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան:

 

Նույն շարքից