Հասարակություն 

Գետիկ Բաղդասարյանին շնորհավել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում

analitik.am

Նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել.

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում՝

Գետիկ Հովհաննեսի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում՝

Լիպարիտ Հարությունի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում՝

Նոռա Անդրանիկի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակի ուսուցիչ:

 

 

 

Նույն շարքից