Հասարակություն 

Ադրբեջանում գիշերը բոլոլա էր

analitik.am

Վիտալի Մանգասարյանն իր էջում գրում է.

«Ադրբեջանում գիշերը բոլոլա էր։

Վերջին օրերի, ադրբեջանական կողմի տեղեկատվական, քարոզչական եւ դիվանագիտական դիվերսիաներից հետո, հետեւեց հերթական սադրանքի տրամաբանական շարունակություն։

Թշնամին կեսգիշերին հաղորդում էր, որ Շամկիր բնակավայրի վրայով հայկական տակտիկական ԱԹՍ է պտտվում, եւ իբր իրենց հաջողվել է խոցել այն։

Այսպես ասած «կինոն» էլ ավելի նայվող դարձնելու նպատակով, կեսգիշերին այդ ռայոնը «ցեպիտ» էին տվել, ներգրավելով ոստիկանության, արտակարգ իրավիճակների, պետական անվտանգության եւ մի շարք այլ ծառայություններ։

Հակառակորդի նմանօրինակ քայլերի հաջորդականությունը հուշում է , որ մոտ ժամանակներս սադրանքների այլ ձեւաչափերի պակաս չենք ունենալու»։

Նույն շարքից