Հասարակություն 

«Նահատակ» պոչամբարի շրջակայքում բնակվող 70 բնակիչներից մեզի, եղունգների և փոշու նմուշառում է վերցվել

analitik.am

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն տեղեկատվություն է ներկայացրել այն մասին, որ   «Նահատակ»  պոչամբարի շրջակայքում բնակվող բնակիչներից մեզի,  եղունգների և տնային տնտեսություններում փոշու նմուշառում է կատարվել՝  բնակիչների առողջության վրա թափոնների քիմիական աղտոտվածության ազդեցությունը պարզելու նպատակով: Տեղեկությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․

Լոռի․ Մեծ Այրում

2020 թվականի սեպտեմբերի 16-ին, Չեխական «Առնիկա» հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և  «ԷկոԼուր» ՀԿ-ների ներկայացուցիչները իրականացրեցին ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջնամասում գտնվող «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին պատկանող «Նահատակ»  պոչամբարի շրջակայքում բնակվող բնակիչներից մեզի,  եղունգների և տնային տնտեսություններում փոշու նմուշառում,  բնակիչների առողջության վրա թափոնների քիմիական աղտոտվածության ազդեցությունը պարզելու նպատակով:

Իրականացվել է նմուշառում մոտ 70 բնակիչներից ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում գյուղերից։
Նմուշառումները ուղարկվել են փորձաքննության Չեխիայի Հանրապետությունում առողջապահության ինստիտուտի հավատարմագրված լաբարատորիա։
2018-2019 թվականին այդ տարածքում  հետազոտվել են հողի, մրգի, բանջարեղենի և մազերի նմուշները:

Վերլուծությունների արդյունքները հաստատել են նմուշներում ծանր մետաղների և թունավոր տարրերի նորմայի գերազանցումներ:

Վերցված նմուշներում մկնդեղի, նիկելի, կապարի և կադմիումի առկայության հետ կապված կան քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին հիվանդությունների ռիսկեր:
Նմուշառման ընթացքում բնակիչները իրենց մտահոգությունն էին հայտնում «Նահատակի» պոչամբարի  ռեկուլտիվացման գործընթացի շարունակական  ձգձգման  վերաբերյալ ու իրենց խոսքում նշում, որ գրեթե բոլորը, ովքեր ապրում են այդ տարածքում ունեն առողջական խնդիրներ, որոնցից առավել տարածված են, սիրտ-անոթային, շնչառական, ստամոքսային, հիվանդությունները,  քրոնիկ  գլխացավերը, հոգնացությունը, ալլերգիկ դրսևորումները, վերջին երեքից ըստ բնակիչների  հաճախ բողոքում են երեխաները։

Փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան 2020 թվականի նոյեմբեր ամսին և կներկայացվեն հանրությանը։

 

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

 

Նույն շարքից