Հասարակություն 

«Մեր ժամանակի հերոսը»-ի հատուկ մրցանակը` զինվորներին

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում մեկնարկած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ընթացքում հատուկ մրցանակ հանձնվեց զինվորի հավաքական կերպարին՝ տավուշյան մարտերում ցուցաբերած սխրանքի համար։

Մրցանակը հանձնեց սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Ուդումյանը՝ ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանին:

«Ես իմ բոլոր զինակիցների անունից շնորհակալություն եմ հայտնում գնահատանքի համար, ու վստահեցնում եմ, որ այսօր հայ զինվորականն ունի բարձր մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ, մարտունակ  է ու ամուր կանգնած մեր երկրի սահմաններին: Անկոտրում վճռականությամբ, հաղթողի հոգեբանությամբ պատրաստ է կատարել իր առջև դրված յուրաքանչյուր խնդիր»,-ասաց Նարեկ Հակոբյանը:

2020 թվականի հուլիսը պատմության մեջ կմնա որպես հաղթանակի ամիս: Չդադարող հրետակոծության հատուկ ջոկատայինների հարձակումների թիրախում հայտնված տավուշյան դիրքեըն անառիկ մնացին: Հայկական բանակը հաղթարշավը շարունակեց և ապացուցեց, որ տարածաշրջանում վճռորոշ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտելեկտուալ ռազմական միավոր է: Նրանք, ովքեր զոհվեցին հանուն Հայրենիքի, և նրանք ովքեր հաղթանակած վերադարձան՝ նրանցն է հատուկ մրցանակը: Հավաքական մրցանակ, որը կշրջի զորմասից զորամաս և դիրքից՝ խրամատ՝ մեր ժամակաների հերոսներից յուրաքանչյուրին հիշեցնելով ՝ «Եվ այդ մեկ մարդը դու ես»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից