Հասարակություն 

Լևոն Արոնյանը «Բադեն-Բադենի» կազմում դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն

analitik.am

Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձել է գերմանական Բունդեսլիգայի չեմպիոն։ Մրցաշարն անցկացվել է օնլայն եղանակով:

«Հրաշալի օր։ Մենք դարձանք Գերմանիայի չեմպիոն «Բադեն-Բադեն» թիմի հետ, իմ «Բոստոն Սելթիկսը» վերադառնում է պայքարի մեջ NBA-ում և արևոտ օր Կառլսրուեում»,- գրել է Լևոն Արոնյանը՝ «Թվիթերում» հրապարակելով լուսանկար։

Լևոն Արոնյանն անցկացրել է չորս պարտիա՝ բոլորն ավարտելով ոչ-ոքի։ Առաջնությունում անցկացվել է 7 տուր։ «Բադեն-Բադենը» բոլոր տուրերում հաղթանակ է տարել։

Թիմի կազմում հանդես են եկել նաև ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ֆրանսիացիներ Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Էթյեն Բաքրոն, հունգարացի Ռիչարդ Ռապորտը, անգլիացի Մայքլ Ադամսը, Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը։

«Բադեն-Բադենը» 15 տարում 14-րդ անգամ է դառնում ուժեղագույնը Գերմանիայի ակումբային առաջնությունում։

Նույն շարքից