Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը կպատժի Մադուրոյին Իրանի հետ համագործակցության համար

analitik.am

 

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանության նախարարության, ինչպես նաև նրանց դեմ, ովքեր Թեհրանի հետ համագործակցել են նրա միջուկային ծրագրի շուրջ: Մասնավորապես, դրա համար կպատժվի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Reuters-ը:

Այս քայլը հաստատում է այն, որ Իսլամական Հանրապետության նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցային քաղաքականությունը վերականգնվել է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պոմպեոն:

Նշվում է, որ ամերիկյան կողմը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել ցանկացած պետության դեմ, որը կօգնի Իրանին այս ոլորտում: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի դաշնակիցներն այս հարցում պատրաստ չեն հետևել նրանց. Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հրաժարվել է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի պահանջը: Նա կասկած է հայտնել առ այն, որ երկիրն իսկապես խախտում է միջազգային պայմանագրերը և պետք է ենթարկվի ՄԱԿ-ի պատժամիջոցների:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն բազմիցս պահանջել է երկարաձգել Իրան զենքի մատակարարման արգելքը, որը լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին՝ համաձայն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ Թեհրանի այսպես կոչված միջուկային գործարքի պայմանների:

Միևնույն ժամանակ, 2018 թվականին ամերիկյան կողմը հայտարարել է այս համաձայնագրից դուրս գալու մասին և սպառնացել Իրանին լրացուցիչ պատժամիջոցներով:

 

Նույն շարքից