Կորոնավիրուս Հասարակություն 

Հազացել է օդանավում և կորոնավիրուսով վարակել տասնյակ ուղևորների

analitik.am

 

Լոնդոնից Վիետնամ թռչող «Vietnam Airlines» ինքնաթիռի ուղևորը հազացել է սրահում և վարակել 10 ուղևորի: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կայքում հրապարակված ուսումնասիրությանը:

Նշվում է, որ 27-ամյա գործարար կինը թռիչքից առաջ գանգատվել է կոկորդի ցավից և հազից, իսկ 4 օր անց նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Պարզվել է, որ նա վարակել է 14 ուղևորի և անձնակազմի մեկ անդամի:

Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 217 մարդ, մինչդեռ թռիչքի ընթացքում ուղևորներին չեն պարտադրել պաշտպանիչ դիմակ կրել: Հանոյ հասնելուց հետո ուղևորներին ջերմաչափել են և ուղարկել համապատասխան բուժհաստատություններ։

 

 

Նույն շարքից