Հասարակություն 

Որոնք են մարդկության հիմնական վախերը

analitik.am

 

Մարդկության հիմնական վախերը կապված են կլիմայի փոփոխության, կոռուպցիայի, աղքատության ու հակամարտությունների հետ: Այս մասին ասված է «ՄԱԿ 75. Ապագա, որը մենք ուզում ենք, ՄԱԿ, որը մեզ պետք է» կազմակերպության ուսումնասիրության մեջ, փոխանցում է Լենտան։

Հարցման համաձայն, 49 տոկոսը կարծում է, որ մոլորակի էկոլոգիական իրավիճակը կվատթարանա: Բացի այդ, հարցվածների 41 տոկոսն ակնկալում է կոռուպցիոն իրավիճակի վատթարացում: Միևնույն ժամանակ, հարցվածների 87 տոկոսը վստահ է, որ միջազգային համագործակցությունը կարևոր դեր է խաղում այդ մարտահրավերները հաղթահարելու գործում, այդ թվում՝ համաճարակի դեմ պայքարում:

Միևնույն ժամանակ, կարճաժամկետ առաջնահերթ կարիքներ են անվանել առողջապահության մատչելիությունը, մաքուր ջուրը, հիգիենայի միջոցները և կրթությունը: Հարցվածների 72 տոկոսն ակնկալում է, որ առողջապահական ծառայությունների մատչելիությունը կբարելավվի կամ կմնա նույնը:

Հարցվածները նշել են նաև ավելի մեծ համերաշխության ցանկությունը, ներառյալ՝ աղքատության, անհավասարության և գործազրկության վերացումը: Երկարաժամկետ հեռանկարում ամենաշատը մատնանշվել է կրթության համընդհանուր հասանելիության և կանանց հավասար իրավունքների անհրաժեշտությունը:

 

 

Նույն շարքից