Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանում COVID-19-ի պատճառով կարանտինի վերականգնման հավանականության մասին

 

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է նկատվում, որը սակայն նոր կարանտինային ռեժիմի ներդրման չի բերի: Այս մասին «Парламентской газете»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիտալի Զվերևը:

Նրա խոսքերով, սխալ է խոսել համաճարակի երկրորդ ալիքի սկսման մասին, քանի որ առաջին ալիքը չի ավարտվել․ «Գուցե ավելի ուշ այն սեզոնային հիվանդություն դառնա, բայց համաճարակը դեռ չի ավարտվել»,-նշել է ակադեմիկոսը: Ընդհանուր առմամբ, նա դեպքերի աճն անվանել է փոքր ու ոչ սարսափելի երևույթ:

Խոսելով սահմանափակումները վերստին ներդնելու մասին, Զվերևը քիչ հավանական է համարել նման սցենարը․ «Համենայն դեպս, ոչ երկրի ղեկավարները, ոչ էլ «Ռոսպոտրեբնադզորը» չեն խոսում այս մասին և նշում են, որ իրավիճակը վերահսկելի է»,-բացատրել է նա՝ շեշտելով, որ զանգվածային միջոցառումները, ըստ երևույթին, կմնան արգելված:

 

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից